iPhone 4S-ի վաճառքի առաջին օրը Apple-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 3%-ով

iPhone 4S-ի վաճառքի առաջին օրը Apple-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 3%-ով

PanARMENIAN.Net - Apple ընկերության բաժնետոմսերի արժեքը հոկտեմբերի 14-ին ռեկորդային թիվ է գրանցել, 422 դոլար։ Հենց մեկնարկել է iPhone 4S-ի վաճառքը, ընկերության բաժնետոմսերի արժեքը 3%-ով աճել է։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։

Շուկայի վերլուծաբանները կարծում են, որ iPhone 4S-ը ռեկորդ կսահմանի՝ վաճառվելով 2-3 միլիոն օրինակ առաջին ուիքենդի ընթացքում։ Անգամ ոմանք կարծում են, որ այդ թիվը կարող է հասնել 4 միլիոնի։ Համեմատության համար 2010-ի հոկտեմբերի առաջին «ուիքենդի» ընթացքում iPhone 4-ը վաճառվել էր 1,7 միլիոն օրինակով։

Ավելին, iPhone 4S-ն արդեն ռեկորդ է սահմանել նախնական պատվերների քանակով՝ ավելի քան 1 միլիոն։

iPhone 4S –ը Apple ընկերության կողմից ներկայացվել է 2011-ի հոկտեմբերի 4-ին։ Այն համարվում է iPhone 4-ի արդիականացված տարբերակը՝ ձայնային կառավարման համակարգով, ավելի լավ տեսախցիկով և պրոցեսորով։ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և մի քանի այլ երկրներում հեռախոսի վաճառքը մեկնարկել է հոկտեմբերի 14-ին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---