17 հոկտեմբերի 2011 - 11:35 AMT
Հայերի ծագումնաբանության հետազոտումը կախված է նաև Եվրոպայի պատմությունից

Հոկտեմբերի 6-8 Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանում տեղի ունեցավ Հայագիտական հետազոտությունների միջազգային ասոցիացիայի 30-ամյակին նվիրված հոբելյանական խորհրդաժողովը: Ինչպես Analitika.at.ua-ին է հայտնել հայտնի ուկրաինացի գիտնական, հայագետ Իրինա Գայուկը, գիտաժողովին մասնակցում էին հայագետներ ամբողջ աշխարհից: Ըստ պատմաբանի, նման մակարդակի գիտաժողովները մեծ նշանակություն ունեն ողջ աշխարհի հայագետների համար: «Առաջին հերթին, նրանք իրական պատկերացում են տալիս աշխարհում հայագիտական հետազոտությունների մակարդակի ու նշանակության մասին: Երկրորդը, մասնակցությունը նման գիտաժողովների հնարավորություն է տալիս գիտնականներին դուրս գալ նոր, ավելի բարձր մակարդակի»,-ասել է Գայուկը:

Ինչպես նշել է Գայուկը, Ուկրաինայում հայ համայնքի պատմության ուսումնասիրության համար նման գիտաժողովներն ուղղակի անհրաժեշտ են, քանի որ Ուկրաինայի հայերի պատմությունը սերտորեն կապված է ոչ միայն Լեհաստանի ու Ռուսաստանի, այլ նաև Հունգարիայի, Մոլդովայի, Ռումինիայի պատմության հետ»,-ասել Գայուկը: «Օրինակ, Ուկրաինայի հայերի ծագումնաբանությունն անհնար է ուսումնասիրել առանց ուսումնասիրելու Հունգարիայի ու Տրանսիլվանիայի հայերի պատմությունը»,-ասել է նա: