17 հոկտեմբերի 2011 - 14:17 AMT
Հայաստանում նշել են գյուղատնտեսության աշխատողի օրը

Հյուսիսային պողոտայում հոկտեմբերի 16-ին վաղ առավոտից թևածել է տոնական մթնոլորտը: Կառավարության որոշմամբ, այս տարի առաջին անգամ ՀՀ-ում նշվել է Գյուղատնտեսության աշխատողի օրը: Տոնի և հոկտեմբերի 14-16-ին անցկացված «Հայագրոֆորում» համաժողովի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սագսյանը:

Տոնի շրջանակներում մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում անցկացվել են տարբեր միջոցառումներ, տոնավաճառներ, ցուցահանդեսներ, բերքի տոներ, որոնք ուղեկցվել են համերգային ծրագրերով ու հրավառությամբ: Հյուսիսային պողոտայում անցկացվող տոնական հանդիսությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, մարզպետներ, կառավարության այլ անդամներ:

Շնորհավորելով Գյուղանտեսության աշխատողի օրվա առթիվ` կառավարության անդամները ժողովրդի ուղեկցությամբ շրջել են տաղավարներով, բոլորի հետ համտեսել ներկայացվող բերքն ու բարիքը:Համտեսի համար յուրաքանչյուր մարզի հատկացվել է 5 տաղավար, որտեղ գյուղացիական տնտեսությունները, կոոպերատիվները և վերամշակող կազմակերպությունները ներկայացրել են սեփական արտադրանքը:

Երեկոյան արդեն տոնական մթնոլորտը տեղափոխվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ անցկացված համերգային ծրագրին ներկա է եղել 2000 հրավիրյալ, որոնցից 1400-ը ներկայացրել են ՀՀ մարզերը:

«Գյուղատնտեսությունն այսօր պետական հոգածության կենտոնում է, և երկրի նախագահի կողմից գերակա ոլորտ հռչակվելուց հետո վերջինիս նկամամբ իրականացվող քաղաքականությունը փոխվել, ավելի իրատես ու հեռանկարային է դարձել:Այդ է վկայում նաև այն փաստը, որ անխակությունից ի վեր առաջին անգամ պետականորեն սահմանվել է գյուղատնտեսության աշխատողի օր, որն ասուհետ նշվելու է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երրորդ կիրակի օրը:Այս տարի այն համընկել է Պարենի միջազգային օրվան» , - ողջունելով համերգի մասնակիցներին` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը: Սերգո Կարապետյանը, մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի կապակցությամբ, մաղթել է խաղաղ, ստեղծագործ և արդյունավետ աշխատանք: