Հայաստանի աշխատաշուկան չի համապատասխանում ժամանակի պահանջին

Հայաստանի աշխատաշուկան չի համապատասխանում ժամանակի պահանջին

PanARMENIAN.Net - Եվրոպական կրթական հիմնադրամի(ETF) «Ուսուցում ողջ կյանքի ընթացքում Արևելյան Եվրոպայում» ծրագիրը թույլ է տալու այս ոլորտի նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչներին փորձի փոխանակում կատարել շարունակական պրոֆեսիոնալ կրթության ոլորտում, որի լավագույն օրինակները հետագայում կիրառվելու են երկրում։ Այդ մասին հոկտեմբերի 17-ին Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի կրթական ծրագրերի ղեկավար Վահան Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, շարունակական մասնագիտական կրթությունն անմիջականորեն կապված է աշխատաշուկայի հետ և նպաստում է կարիերայի աճին և մրցունակությանը։

ԵԿՀ մասնագետները գտնվում են Հայաստանում, որտեղ նրանք հոկտեմբերի 16-20-ն անցկացնելու են կլոր սեղաններ «Ուսուցում ողջ կյանքի ընթացքում Արևելյան Եվրոպայում» հիմնադրամի ձևավորման և քաղաքականության վերաբերյալ։

Իր հերթին, ԵԿՀ ձեռնարկատիրության բաժնի պետ Պասկուալինո Մարեյը նշել է, որ հայկական աշխատաշուկային բնորոշ է աշխատուժի ծերացումը։ «Որպեսզի այդ խնդիրները լուծվեն, անհրաժեշտ է ապահովել աշխատուժի վերապատրաստում, ինչը թույլ կտա ավելի լավ ներկայանալ աշխատաշուկայում»,- ասել է նա և հավելել, որ արագ փոխվող աշխարհում Հայաստանը պետք է ապահովի աշխատուժի վերապատրաստման համապատասխանությունը նրա պահանջմունքների մակարդակին։

ԵԿՀ(Եվրոպական կրթական հիմնադրամ), աշխատանքային շուկայի առաջնությունների հետ կապված մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում գործող Եվրամիության մարմինն է, որը վերջին տարիների ընթացքում ակտիվ համագործում է հայկական կառույցների հետ:

2011-ից սկսած ԵԿՀ-ն իրականացնում է «Ուսուցում ողջ կյանքի ընթացքում Արևելյան Եվրոպայում» տարածաշրջանային ծրագիրը, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ուկրայինայի, Բելառուսի, Ադրբեջանի և Վրաստանի շահագրգիռ կառույցները:.

Այս ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 16- 20 Հայաստան են այցելելու Վրաստանի, Ուկրայինայի և Մոլդովայի Հանրապետության պետական մարմինների, գործատուների միավորումների և աշխատողների միավորումների ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---