17 հոկտեմբերի 2011 - 16:21 AMT
Ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետական գները աճել են

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 17.10.2011-23.10.2011թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով։ Մեկ գրամ ոսկու գնման գինը կազմել է 18534.4 (+306.64) դրամ, բացթողնման գինը` 20146.09 (+333.31), արծաթի գնման գինը` 355.85 (+13.87), բացթողնման գինը` 386.79 (+15.07), պլատինի գնման գինը` 17001.95 (+447.88), բացթողնման գինը` 18480.38 (+486.83), պալադիումի գնման գինը` 6754.53 (+232.29), բացթողնման գինը` 7341.88 (+252.49), հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։