17 հոկտեմբերի 2011 - 16:37 AMT
Իր ծառայության խափանումը մեղմացնելու համար BlackBerry-ն օգտագործողներին առաջարկում է անվճար ծրագրեր

BlackBerry-ի ծառայության խափանումը տևեց ավելի քան երեք օր՝ զրկելով օգտագործողներին ծրագրերի և էլեկտրոնային փոստի ծառայություններից։ Research In Motion (RIM) ընկերությունը, փորձելով մեղմացնել դրությունը, առաջարկում է օգտագործողներին որոշ վճարովի ծրագրեր բոլորովին անվճար, ինչպես նաև անվճար տեխնիկական սպասարկում, գրում է Mashable-ը։

Ընկերության կոմերցիոն հաճախորդներին կտրվի մեկ ամիս անվճար տեխնիկական սպասարկման հնարավորություն։

Երեք օր տևած BlackBerry ծառայության խափանումն ամենատևականն ու ամենալուրջն էր ընկերության ողջ պատմության ընթացքում։ Այն միլիոնավոր հաճախորդների զրկել էր ծրագրերից և էլ.փոստ ծառայությունից օգտվելու հնարավորությունից։ RIM-ի գործադիր տնօրեն Մայք Լազարիդիսը հրապարակավ ներողություն է խնդրել խափանման համար։