17 հոկտեմբերի 2011 - 17:01 AMT
Ֆրանսիական « SAUR» ընկերությունը կկառավարի «Հայջրմուղկոյուղին» ևս 2 տարի

Այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ` Անդրանիկ Անդրեասյանը և Հայաստանում «ՍԱՈՒՂ» (SAUR) ֆրանսիական ընկերության տարածաշրջանային տնօրեն` Պատրիկ Լորենը վավերացրեցին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ մասնավոր կառավարչի պայմանագրի երկարացումը: «ՍԱՈՒՂ» կազմակերպության կառավարման պայմանագիրը երկարացվեց մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը` այդ ժամկետից (երկու տարվա լրանալուց) հետո այն ևս մեկ լրացուցիչ մեկ տարով երկարացնելու հնարավորությամբ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Նշենք, որ այս ընկերությունը պատասխանատու է հանրապետության մոտ 300 համայքների ջրամատակարարման եւ ջրահեռացման աշխատանքների համար (դրանց մեջ չեն մտնում Երեւանը, Գյումրին, Վանաձորը եւ Արմավիրը):

SAUR-ը «Հայջրմուղկոյուղու» կառավարումը ստանձնել է 2004 թ.` 4 տարի ժամկետով, այնուհետեւ պայմանագիրը երկարաձգվել է մինչեւ 2011 թ. հոկտեմբեր: