17 հոկտեմբերի 2011 - 18:25 AMT
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Հոկտեմբերի 18-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 31-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։ Այցի շրջանակում տեղի կունենա Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը: Վարչապետը հանդես կգա նաև դասախոսությամբ՝ Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտության և ֆինանսների պետական համալսարանում:

Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և պաշտոնատար այլ անձինք։