Դանիայի թագուհին հուսով է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կզարգանան ու կխորանան

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Դանիայում` Ֆրեդենսբորգ պալատում, Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին: Թագուհին, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթելով աշխատանքում, հույս հայտնեց, որ Դանիայում Հայաստանի դեսպանության հիմնումը կնպաստի հայ-դանիական հարաբերությունների զարգացմանը եւ ընդլայնմանը: Դանիայի Թագուհին խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին եւ հայ ժողովրդին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Պաշտոնական արարողությանը հետեւած առանձնազրույցի ժամանակ անդրադարձ կատարվեց մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---