17 հոկտեմբերի 2011 - 18:31 AMT
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը կոչ է արել Ադրբեջանին վերանայել քաղբանտարկյալների գծով դատավճիռները

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Հարրի Ռոբինսը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում Վիեննայում ափսոսանք է հայտնել ԱՄՆ կառավարության անունից ընդդիմության 8 ակտիվիստների հոկտեմբերի 3 և 10 դատավճիռների վերաբերյալ՝ ապրիլի 2-ի հանրահավաքին մասնակցելու մեղադրանքով:

ԱՄՆ-ն հիշեցնում է Ադրբեջանին իր պարտավորությունները օրենքի գերակայությունը հարգելու և հավաքների ազատությունը հարգելու վերաբերյալ, որոնք նա ստանձնել է ԵԱՀԿ առջև:

Ռոբինսը կոչ է արել դատական իշխանություններին ապահովել, որ գործերը քննվեն ըստ Ադրբեջանի սահմանադրության ու միջազգային նորմերի պահանջի, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հոկտեմբերի 3-ին և 10-ին ընդդիմադիրները դատապարտվեցին 2,5 տարվա ազատազրկման: