Ֆրանսիան ԱՊԼ-ին կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի վրա

Ֆրանսիան ԱՊԼ-ին կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի վրա

PanARMENIAN.Net -

Ֆրանսիայի արտգործնախարարությունը չի վստահում Սիրիայի իշխանությունների հայտարարություններին նոր սահմանադրության նախագծի պատրաստման մասին և Արաբական պետությունների լիգային (ԱՊԼ) կոչ է անում ճնշում գործադրել սիրիական կառավարության վրա, հայտնել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո քարտուղար Բեռնար Վալերոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Շաբաթ օրը սիրիական CAHA լրատվական գործակալությունը հաղորդեց, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դեկրետ է ստորագրել երկրի նոր սահմանադրության նախագծի պատրաստման մասին, որի մշակմամբ կզբաղվի հատուկ ստեղծված կոմիտեն: Կոմիտեն, որը գլխավորել է երկրի նախկին արդարադատության նախարար Մուզհար ալ-Անբարին, իր աշխատանքը պետք է ավարտի դեկրետի հռչակման օրից հետո չորս ամսվա ընթացքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---