18 հոկտեմբերի 2011 - 09:29 AMT
Վլադիմիր Պուտինը բացատրել է, թե ինչու է ցանկանում վերադառնալ Կրեմլ

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը «Առաջին ալիք», «Ռոսսիա» և ՆՏՎ հեռուստաալիքների ղեկավարներին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչու է կրկին ցանկանում դառնալ նախագահ։ Վարչապետի խոսքով, անձամբ նա կասկածում էր, թե արժի արդյոք նման հսկայական պատասխանատվություն և աշխատանք վերցնել իր վրա, սակայն այդպես ցանկանում են նրա կողմնակիցները։

Պուտինը նաև հավելել է. «Եթե ես ինչ-որ բանի եմ ձեռնամուխ լինում, փորձում եմ գործը հասցնել տրամաբանական ավարտի կամ, նվազագույնը, հասցնել այդ գործն առավելագույն արդյունքի»։