18 հոկտեմբերի 2011 - 11:06 AMT
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում Ռոման Բերեզովսկու «Խիմկին» ոչ ոքի խաղաց «Կամազի» հետ

Հոկտեմբերի 17-ին կայացել են Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի 34-րդ տուրի խաղերը: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու «Խիմկին» խաղացել է «Կամազի» հետ։ Խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ Դրանից հետո «Խիմկին» մրցաշարային աղյուսակում 42 միավորով զբաղեցնում է 12-րդ տեղը։ Հաջորդ խաղը թիմն անցկացնելու է հոկտեմբերի 24-ին «Տորպեդոյի» հետ (Վլադիմիր)։

Այս տուրում «Շիննիկը», որտեղ հանդես է գալիս Արթուր Սարկիսովը, զիջել է «Լուչ Էներգիին» 1։2 հաշվով և 54 միավորով իջել է 6-րդ տեղը։

Ոչ ոքի է ավարտվել «Ուրալ»-«Սիբիր» խաղը։ Էդգար Մանուչարյանի թիմը նույնպես կորցրել է դիրքերը մրցաշարային աղյուսակում և 57 միավորով 4-րդ տեղում է։