18 հոկտեմբերի 2011 - 11:54 AMT
ԱՄՆ-ն փորձում է պաշտպանվել Իրանի սպառնալիքից՝ Իրաքում թողնելով զգալի քանակի զինուժ

ԱՄՆ-ն հուսով է, որ շուտով կհաջողվի համաձայնագիր կնքել Իրաքի հետ, որը թույլ կտա ամերիկացի զինուժի բավարար քանակ թողնել այնտեղ: Այդ մասին լրագրողներն է հայտնել Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան:

«Բանակցություններն Իրաքի ղեկավարության հետ շարունակվում են: Դրանց ակտիվորեն մասնակցում են Իրաքում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին ու ԱՄՆ զորակազմի հրամանատար Լլոյդ Օսթինը»,-հայտնել է Պանետտան:

Վաշինգտոնը համոզում է վարչապետ Նուրի ալ Մալիքիի կառավարությանը շտկումներ կատարել զորքերը դուրս բերելու մասին 2008թ. նոյեմբերին կնքված պայմանագրում: «Մենք վերջնաժամկետներ չենք հաստատել Բաղդադի համար, որից հետո արդեն ԱՄՆ-ն չի համաձայնվի կասեցնել իր զորքերի դուրսբերումը երկրից»,-ասել է Պենտագոնի ղեկավարը:

Օբամայի վարչակազմի այս որոշման հիմնական նպատակը Իրանի կողմից ռսիկերի նվազեցումն է «Մեզ նախկինի պես շատ են մտահոգում Իրաքի, ինչպես նաև այլ երկրների գործերին միջամտելու Իրանի փորձերը»,-ասել է Պենտագոնի մամլո քարտուղար Ջորջ Լիթլը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Այժմ Իրաքում տեղակայված է շուրջ 39 հազար զինծառայող: Դեկտեմբերի 31-ից հետո Բաղդադում պետք է մնա մոտ 160 հազար զինվոր: Ըստ Պենտագոնի, դա անբավարար է ծայրահեղականներին դիմակայելու համար: