18 հոկտեմբերի 2011 - 12:26 AMT
Canon-ը ներկայացրել է նոր 18 մեգապիքսել հզորությամբ և 1 վայրկյանում 12 կադր նկարող ֆոտոխցիկը

Canon ԱՄՆ-ն հայտարարել է նոր DSLR ֆոտոխցիկ՝ EOS-1D X-ի արտադրության մասին։ Այն 18 մեգապիքսել հզորությամբ ֆոտոխցիկ է երեք պրոցեսորով։ Այն կարողանում է յուրաքանչյուր վայրկյանում նկարել 12 կադր։ Այս մասին հաղորդում է ThisIsMyNext-ը։

Ըստ Canon ԱՄՆ-ի, EOS-1D X-ը Canon-ի ամենաբարձր արագությամբ նկարող ու ծանր ֆոտոխցիկն է, որը փոխարինելու է անգամ EOS-1Ds Mark III և EOS-1D Mark IV մոդելներին Canon-ի ֆոտոխցիկների շարքից։

EOS-1D X-ն ունի երկու CompactFlash քարտերի մուտք, դեմքը ճանաչելու մեխանիզմ։ Ֆոտոխցիկի ISO-ն 51,200 է։

Canon ԱՄՆ-ն նշել է, որ ֆոտոխցիկի վաճառքը մեկնարկելու է 2012-ի մարտ ամսին և միայն ֆոտոխցիկի մարմինը՝ առանց օբյեկտիվի, կվաճառվի 6800 դոլարով, գրում է Rttnews-ը։

Canon-ը նաև հայտնել է GPS և Wi-Fi / Bluetooth ֆայլեր փոխանցելու երկու սարքերի մասին՝ GP-E1-ի և WFT-E6B-ի։ Դրանք նույնպես հասանելի կլինեն 2012-ի մարտին։