18 հոկտեմբերի 2011 - 16:46 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկը նոր բաժանմունք է բացել մայրաքաղաքում

Հոկտեմբերի 18-ին Երևանում տեղի ունեցավ Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի նոր մասնաճյուղի բացումը: Այսօրվա դրությամբ բանկն ունի 42 բաժանմունք, որոնցից 7-ը մայրաքաղաքում, իսկ մյուսները՝ երկրի մարզերում:

Ելույթ ունենալով նոր բաժանմունքի բացմանը՝ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը նշել է,որ մայրաքաղաքային նոր բաժանմունքը կտրամադրի ծառայությունների ողջ սպեկտրը, իսկ իր տեխնիկական հագեցվածությամբ համապատասխանում է լավագույն եվրոպական չափանիշներին, որպեսզի «հաճախորդներն այնպիսի սպասարկում ստանան, ինչպես Փարիզում, Ցյուրիխում կամ Նյու Յորքում»:

Իր հերթին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկն առաջատար է առևտրային բանկերի թվում և կարողացել է դիվերսիֆիկացնել իր վարկային պորտֆելը: «Բանկի նոր ֆիլիալը այն բանի ապացույցն է, որ ներդրումները Հայաստանում արդարացված են և որ նրա ֆինանսական համակարգը կայուն է»,-ասել է նա:

ՖՈՏՈՇԱՐՔ