
Հոկտեմբերի 11-ին համատեղության կարգով Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի դեսպան նշանակված Վիգեն Չիտեչյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնակոյի իշխան Ալբերտ Երկրորդին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Մոնակոյի Իշխան Ալբերտ Երկրորդը ողջունել է Մոնակոյում Հայաստանի առաջին դեսպանի հավատարմագրումը և համոզմունք հայտնել, որ այդ հանգամանքը խթան կհանդիսանա երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
ՀՀ դեսպանը կարևորել է Մոնակոյի Իշխանության հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև համագործակցությունը այնպիսի միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի Խորհուրդը, Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպությունը: Դեսպանը նաև Մոնակոյի Իշխանին շնորհավորել է վերջինիս հովանավորությամբ Մոնակոյում ամեն տարի անցկացվող «Սպորտը հանուն խաղաղությաննե միջազգային ֆորումի հաջողության կապակցությամբ` բարձր գնահատելով այդ հաստատության ջանքերը աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդման գործում:
Նույն օրը դեսպան Չիտեչյանը հանդիպում է ունեցել Մոնակոյի կառավարության արտաքին գործերի խորհրդական Ժոզե Բադիայի հետ: