Կալինինգրադում նշեցին Հայաստանի անկախության 20-ամյակը

Կալինինգրադում նշեցին Հայաստանի անկախության 20-ամյակը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Կալինինգրադի Հայ ազգամշակութային ինքնավարության կենտրոնի դահլիճում կայացավ Կալինինգրադում ՀՀ պատվո հյուպատոս Յուրի Կաջոյանի կողմից կազմակերպված ընդունելությունը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Միջոցառմանը ներկա էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, Կալինինգրադի նահանգապետ Նիկոլայ Ցուկանովը, Կալինինգրադի մարզային դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Յուսպինը, Կալինինգրադում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Բորիս Շերեմետևը, կառավարության, քաղաքապետարանի, մարզային դումայի ներկայացուցիչներ, Կալինինգրադում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հոգևորականներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

Իր ելույթում Օլեգ Եսայանը ներկայացրեց Հայաստանի 20 տարիների ձեռքբերումներն ու նվաճումները` հատուկ անդրադարձ կատարելով հայ-ռուսական փոխհարաբերությունների բարձր մակարդակին և կարևորելով հայ համայնքի դերն երկկողմ հարաբերությունների համատեքստում:

Նիկոլայ Ցուկանովն իր հերթին շնորհավորեց ներկաներին տոնի կապակցությամբ` նշելով, որ հայ համայնքը իր զգալի ավանդն ունի նահանգի տնտեսական և մշակութային կյանքում: Ընդունելությանը համերգային ծրագրով հանդես եկան Կալինինգրադի Հայ ազգամշակութային ինքնավարության կենտրոնի սաները:

Միջոցառումից առաջ դեսպան Եսայանը շրջայց կատարեց հայկական մշակութային կենտրոնով, այցելեց հայկական կիրակնօրյա դպրոց, պատկերասրահ, համերգային դահլիճ և Սուրբ Ստեփանոս Եկեղեցի, հանդիպում ունեցավ համայնքային գործիչների հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---