Թուրքիայի ու Ադրբեջանի միջև մինչև հոկտեմբերի ավարտը կարող է համաձայնագիր կնքվել գազի ոլորտում

Թուրքիայի ու Ադրբեջանի միջև մինչև հոկտեմբերի ավարտը կարող է համաձայնագիր կնքվել գազի ոլորտում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին Թուրքիայում տեղի կունենա նավթամշակման գործարանի հիմնարկեքի արարողություն, որը կառուցվում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ներդրումներով: Ինչպես հայտնում է «ԱՊԱ-էկոնոմիկան», այդ մասին հայտնել է ադրբեջանական ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլլաևը: Ըստ նրա, գործարանը կլինի խոշորագույններից մեկը Թուրքիայում և պահանջում է 5,5 մլրդ դոլարի ներդրում: Գործարանը կամրապնդի Ադրբեջանի դերը Թուրքիայի էներգետիկ շուկայում:

«Գործարանը շահագործման կհանձնվի 4 տարուց: Սա Ադրբեջանի ամենախոշոր էներգետիկ ներդրումն է»,-ասել է Աբդուլլաևը:

Նա չի բացառել, որ հիմնարկեքի ժամանակ է կարող է համաձայնագիր կնքվել գազի ոլորտում: --ԿԱ—

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---