18 հոկտեմբերի 2011 - 18:40 AMT
Ուիլյամ Բերնս. ԱՄՆ-ն ամեն ինչ կանի աջակցելու համար Մինսկի խմբի գործունեությանը

«Լեռնային Ղարաբաղի հարցը այսօրվա քննարկումների կարևոր հարցն է և ԱՄՆ-ն միանգամայն վստահ է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսը լրագրողներին Բաքու այցելությ շրջանակներում:

«Մեր կառավարությունն ամեն ինչ կանի աջակցելու համար Մինսկի խմբի գործունեությանը ղարաբաղյան կարգավորման հարցում»,-ասել է Բերնսը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: