
Թուրքիայի եվրոպական հարցերի նախարար Էգեմեն Բաղիսը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի` երկրում գտնվող անդամների հետ:
Ինչպես հաղորդում է Anadolu-ն, Էգեմեն Բաղիսը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը օժանդակում է Թուրքիային ԵՄ-ին նրա անդամակցության գործընթացում: Նա նշել է, որ ԱՄՆ-ը պետք է կիպրոսյան հիմնահարցի լուծման համար ոգեշնչի կողմերին, հատկապես հունականին: Նախարարը ԱՄՆ-ին կոչ է արել ԵՄ-ին համոզել չխոչընդոտել կազմակերպությանը Թուրքիայի անդամակցության գործընթացին կիպրոսյան հիմնախնդրի չլուծված լինելու պատճառով: