ՀԲԸՄ-ն նշելու է դերասան և ռեժիսոր Գրիգոր Սաթամյանի գործունեության «ոսկե» տարեդարձը

ՀԲԸՄ-ն նշելու է դերասան և ռեժիսոր Գրիգոր Սաթամյանի գործունեության «ոսկե» տարեդարձը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին Փասադենայի Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) նշելու է դերասան, ռեժիսոր և հասարակական գործիչ Գրիգոր Սաթամյանի գործունեության 50-ամյա «ոսկե» հոբելյանը: Միջացառմանը ներկա են գտնվելու լոնդոնաբնակ Ասատուր Գուզելյանը և Սարգիս Մինասյանը, ովքեր երկար տարիներ ճանաչում են Սաթամյանին: Սաթամյանը 1960թ-ին ընդունվել է ՀԲԸՄ Վահրամ Փափազյանի անվան թատերախումբ որպես դերասան: 12 տարի անց նա գլխավորել է թատերախումբը և հյուրախաղեր կազմակերպել Հայաստանում: 1975թ-ին հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Անգլիայում և Կիպրոսում: Թատրոնին զուգահեռ սովորել է Բրիսթոլի թատերական դպրոցում: 1976թ-ին գլխավորել է, “Colonnades Theater Lab” ընկերությունը:

1988թ-ից գլխավորում է նույն միության արևմտյան գրասենյակին կից «Արտավազդ» թատրոնը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---