19 հոկտեմբերի 2011 - 10:30 AMT
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մտադիր է մինչև 2012թ. ավելացնել մասնավոր փոխանցումները 15 տոկոսով

2011թ. 3-րդ եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում մասնավոր փոխանցումների շրջանառությունը կազմել է 19 679 252 000 դրամ, այդ թվում փոխանցումները Հայաստան կազմել են 8 310 479 000 դրամ, իսկ հանրապետությունից՝ 11 368 773 000 դրամ: Ընդ որում, 2011թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ տարբեր միջազգային վճարային համակարգերի միջոցով առանց հաշիվ բացելու իրականացվել է 3 997 207 000 դրամի փոխանցում, որից դեպի Հայաստան՝ 3 391 538 000 դրամ, Հայաստանից՝ 605 669 000 դրամ: Մինչ տարեվերջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մտադիր է ավելացնել մասնավորվ փոխացումները ևս 15 տոկոսով:

Ինչպես հայտնում է բանկի մամլո ծառայությունը, բանկն աշխատում է Contact, Быстрая почта, MoneyGram, MIGOM վճարային համակարգերի հետ: Մինչև տարեվերջ նախատեսվում է համագործակցություն հաստատել նաև «Близко» և «Անելիք» համակարգերի հետ: