Դավիթ Նալբանդյանը Ստոկհոլմում դուրս է եկել ATP առաջնության երկրորդ շրջան

Դավիթ Նալբանդյանը Ստոկհոլմում դուրս է եկել ATP առաջնության երկրորդ շրջան

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Ստոկհոլմում դուրս է եկել ATP առաջնության երկրորդ շրջան` կոտրելով բելգիացի Խավյեր Մալիսսի դիմադրությունը: Նալբանդյանը երեք սեթերում հաղթանակ է տարել 4:6, 7:6, 7:6 հաշվով:

Մրցակիցները կորտում անցկացրել են 2 ժամ 41 րոպե:

Հաղթանակի շնորհիվ Նալբանդյանն ավելացրել է իր առավելությունը բելգիացու հետ անհատական հանդիպումներում` 5:1: Երկրորդ շրջանում նա իր ուժերը կչափի Իվան Դոդիգի (Խորվաթիա) հետ: Թենիսիստները հանդիպել են հոկտեմբերի 7-ին Ճապոնիայի բաց առաջնությունում, այդ ժամանակ հաղթանակ տարավ արգենտինահայ թենիսիստը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---