19 հոկտեմբերի 2011 - 12:16 AMT
Նոյեմբերի 9-10 Վրաստանում տեղի կունենա ՆԱՏՕ-ի Խորհրդի արտագնա նիստը

Նոյեմբերի 9-10 Վրաստանում տեղի կունենա ՆԱՏՕ-ի Խորհրդի արտագնա նիստը, որին կմասնակցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն:

«Նիստին ներկա կլինեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների 28 դեսպաններ, քննարկվելիք հարցերը կարևոր են»,-հայտարարել է Վրաստանի նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն:

Վրաստանն արդեն երկրորդ անգամ է ընդունում Հյուսիսատլանտյան դաշինքի պատվիրակներին: Առաջին նիստը Վրաստանում տեղի է ունեցել 2008թ. սեպտեմբերին, Հարավային Օսեթիայի հետ պատերազմից մի քանի շաբաթ անց:

Խորհուրդը համաժողով է խորհրդակցությունների համար ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: