Մարզերի ուսանողները վարձատրվող պրակտիկա կանցնեն ՎիվաՍել-ՄՏՍ-ում

Մարզերի ուսանողները վարձատրվող պրակտիկա կանցնեն ՎիվաՍել-ՄՏՍ-ում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը փոխգործակցության հուշագիր է ստորագրել Երևանն ու մարզերը ներկայացնող կրթական 4 հաստատությունների՝

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի, Այ Էյ Բի Սենթերի, Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնի, Գյումրու Մ. Նալբանդյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի միջև։

Ստորագրված փոխգործակցության հուշագրի շրջանակներում 4 բուհերի ուսանողները արտադրական և նախադիպլոմային պրակտիկա կանցկացնեն ընկերությունում, ընկերության աշխատակիցները կկազմակերպեն նրանց մասնագիտական առարկաների դասավանդում, կիրականացվեն համատեղ գիտահետազոտական աշխատանքներ, ինչպես նաև ուսանողների դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի ղեկավարման հարցում ընկերության աշխատակիցների ներգրավում:

Ուսանողները փորձ ձեռք կբերեն իրավագիտության, հաշվապահության, մարքեթինգի և վաճառքի, տեղեկատվական տեխնոլոգիաների, բաժանորդների սպասարկման և այլ ոլորտներում: Պրակտիկայում ներգրավված ուսանողներն կստանան աշխատավարձ։

Ավելի քան երեք տարի է, ինչ Ռալֆ Յիրիկյանն այցելություններ է կատարում հայաստանյան բուհեր, որտեղ հանդես է գալիս դասախոսություններով: Մինչ օրս նա դասախոսություններով է հանդես եկել մարզերում և Երևանում գործող մի շարք համալսարանների ուսանողների և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի համար` ներկայացնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձը կորպորատիվ պատասխանատվության, կառավարման մշակույթի, բիզնեսի զարգացման ռազմավարության, ցանցի տեխնիկական զարգացման, մարքեթինգային ռազմավարության և այլ ոլորտներում: Բիզնեսի և բարձրագույն կրթության ոլորտի միջև շարունակական կապ հաստատելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախաձեռնել է նաև Կարիերայի զարգացման ծրագիրը:

«Այս ծրագրի շրջանակում մենք համագործակցում ենք նաև մարզային բուհերի և կրթական կենտրոնների հետ։ Մեր աշխատակիցները դասավանդում են տարբեր բուհերում: Ապագայում սա կօգնի բավարարել աշխատանքի շուկայում առկա պահանջարկը, իսկ հայաստանցի երիտասարդներին կօգնի շարունակել ապրել և աշխատել Հայաստանում: Այսօր ստորագրվող փոխըմբռնման համաձայնագիրը ևս չորս բուհի հետ էլ ավելի շատ ուսանողների հնարավորություն կտա աշխատանքի շուկայում դառնալու առավել մրցունակ իրենց ոլորտում»,-նշել է Ռալֆ Յիրիկյանը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---