19 հոկտեմբերի 2011 - 16:47 AMT
Թուրքիայի վարչապետը չեղյալ է հայտարարել իր այցը Ղազախստան՝ Իրաքում գործողության պատճառով

Թուրքիայի կառավարության մամլո ծառայությունը հայտնում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել իր այցը Ղազախստան՝ Իրաքում քուրդ գրոհայինների դեմ գործողության մեկնարկի պատճառով, հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Ղազախստանի դիվանագիտական աղբյուրներին:

Այժմ դիվանագիտական ուղիներով պարզվում է, թե հատկապես փոխվարչապետներից որ մեկը կմասնակցի թրքալեզու պետությունների ղեկավարների առաջին գագաթաժողովին:

Առավոտյան ՔԱԿ գրոհայինները կրակ են բացել Հաքքյարի գավառի Չուկուրջա ռազմական հենակետում, որը գտնվում է Իրաքի հետ սահմանում:

Այլ ԶԼՄ-ների տվյալներով, գրոհի են ենթարկվել միանգամից մի քանի օբյեկտներ: Նախօրեին քրդերը ռումբ են պայթեցրել Թուրքիայի հարավ-արևելքում՝ զոհվել է վեց մարդ, այդ թվում չորս ոստիկան ու մեկ երեխա:

Հոկտեմբերի սկզբին Թուրքիայում ձերբակալվեց 120 քուրդ: Օգոստոսին Թուրքիան հարվածներ հասցրեց քրդերի բազային Իրաքում: Քուրդ գրոհայինների ու թուրք իշխանությունների հակամարտությունը սրվեց վերջին ամիսներին: Քրդերի հարձակումների արդյունքում 50 մարդ զոհվեց: