19 հոկտեմբերի 2011 - 20:26 AMT
Բաքուն զինվում է մինչև ատամները. Հերթի մեջ են ռեակտիվ արկերը՝ կրկին Թուրքիայից

ROKETSAN թուրքական ընկերությունը 2012-ի սկզբից սկսելու է ռեակտիվ արկերի մատակարարումը Ադրբեջանի ԶՈՒ պատվերով, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

ROKETSAN ընկերության գլխավոր տնօրեն Հուսեյն Բայսակը հաղորդել է, որ գործընթացն իրականանալու է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության պատվերով։

Սկզբնական փուլում նախատեսվում է 107 և 122 մմ տրամաչափով ռեակտիվ արկերի թուրք-ադրբեջանական համատեղ արտադրություն։