19 հոկտեմբերի 2011 - 20:53 AMT
ՀՀ տարածքում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 19-ին ՀՀ տարածքում ժամը 19.19–ին 3.3 մագնիտուդով գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում`Մասիս քաղաքից 7 կմ հարավ: Այս տեղեկությունները արձանագրել է սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիական ցանցը։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Երևան, Մասիս, Արտաշատ քաղաքներում և Մխչյան, Արաքսավան,Դիմիտրով, Մասիս գյուղերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Եվրոպական միջերկրական սեյսմիկ կենտրոնը Հայաստանի երկրաշարժը արձանագրել է Երևանի ժամանակով 19։19-ին Երևանից 12 կմ հարավ-արևմուտք և Մասիսից 2 կմ հյուսիս-արևելք 3,5 մագնիտուդով։ Հոկտեմբերի 14-ին, ժամը 12.30-ին ՀՀ տարածքում՝ Գառնիից 10 կմ արևմուտք տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 5 բալ։