Աթենքում կրկին անկարգություններ են. 70 հազար մարդ գործադուլ է հայտարարել

PanARMENIAN.Net - Հունաստանում համընդհանուր գործադուլի ընթացքում խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, շուրջ 200 ցուցարարներ ոստիկանների վրա նետել են հրկիզվող խառնուրդով շշեր, իսկ նրանք պատասխանել են արցունքաբեր գազով։

Հունաստանի մայրաքաղաքի մեկ այլ հատվածում ոստիկանությունը ճնշել է տաքսիստների բողոքի ակցիան։ Վարորդները սկսել են այրել աղբամանները, որոնք լիքն են հավաքարարների գործադուլի պատճառով։

Ավելի վաղ հաղորդվել է, որ գործադուլի օրը իշխանությունները փակել են խորհրդարանի շենքի մոտ գտնվող մետրոյի երկու կայարանները և ուժեղացրել ոստիկանության ներկայությունը։

Աթենքում ցուցարարների ընդհանուր թիվը կազմում է 70 հազար մարդ։ Ողջ երկրում կառավարության տնտեսական քաղաքականության դեմ, ոստիկանության տվյալներով, բողոքում է 125 հազար մարդ։ Արհմիությունները հայտարարում են բողոքի ցույցերի 200 հազար մասնակիցների մասին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---