Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլին վստահ է, որ ղարաբաղյան հակամարտությունը ՌԴ աջակցությամբ կգտնի իր լուծումը

Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլին վստահ է, որ ղարաբաղյան հակամարտությունը ՌԴ աջակցությամբ կգտնի իր լուծումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլին բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջանքերը: «Մենք չենք կորցնում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հույսը և տեսնում ենք Ռուսաստանի ակտիվ գործունեությունը միջազգային իրավունքի շրջանակում հակամարտության լուծման համար»,- ասել է նա: Ընդ որում, դեսպանը համոզմունք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը Ռուսաստանի աջակցությամբ կգտնի իր լուծումը, հաղորդում է ԱՊԱ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---