Հայաստանն ու Ուկրաինան մտադիր են խորացնել ռազմական համագործակցությունը![]() 20 հոկտեմբերի 2011 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանության ռազմաօդային, ռազմական և պաշտպանական հարցերով նորանշանակ կցորդ, փոխգնդապետ Սերգեյ Նեստերենկոյին, որին ուղեկցում և ներկայացնում էր ռազմական և ռազմաօդային նախորդ կցորդ, գնդապետ Գեորգի Ֆալկոն: Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, Դավիթ Տոնոյանը շնորհավորել է փոխգնդապետ Ս.Նեստերենկոյին նոր պաշտոնի նշանակման ու Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-ուկրաինական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը կբարձրանա որակական նոր աստիճանի: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, ռազմական երկկողմ ու բազմակողմ ձևաչափի համագործակցության և միջազգային զորավարժությունների մասնակցությանն առնչվող հարցեր:
![]() ![]() Նա հավելել է, որ փաստացի, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում
Նշվում է նաև, որ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները մարտի լույս 25-ի գիշեր կրակ են բացել
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |