20 հոկտեմբերի 2011 - 12:30 AMT
Արա Այվազյանը նշանակվել է Լիտվայում Հայաստանի դեսպան

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Գալոյանն ազատվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիլնյուս), հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: