Փարիզի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը կներկայացնեն 5 ծանրամարտուհիներ

PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը շարունակում է պատրաստվել Փարիզի վարկանշային աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա նոյեմբերի 6-13-ը:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, կանանց հավաքականը գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի և Արման Ղազարյանի գլխավորությամբ պարապում է Աբովյանում: Փարիզյան մրցահարթակ հավանաբար կելնեն երևանցի Իզաբելա Յայլյանը (53կգ), բաղրամյանցի Ալլա Սամվելյանը (58կգ),գյումրեցի Մելինե Դալուզյանը (69կգ),քասախցի Հռիփսիմե Խուրշուդյանը և գյումրեցի Նաիրա Հարությունյանը (երկուսն էլ` +75կգ):

Անցյալ տարվա աշխարհի առաջնության արդյունքներով կանանց թիմն ունի առավելագույն թվով `օլիմպիական չորս ուղեգիր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---