20 հոկտեմբերի 2011 - 15:45 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վրեժ Գաբրիելյան. Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքը լավ դպրոց հանդիսացավ հայ փրկարարների համար

1988-ի երկրաշարժից հետո սողանքը Հայաստանի տարածքում տեղի ունեցած ամենամեծ աղետն էր: Այդ մասին ասուլիսում հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության պետի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը: Ըստ նրա, ողբերգության հենց առաջին պահից հայ փրկարարները բարձր մակարդակով կազմակերպեցին աշխատանքը: «Կարծում եմ, որ Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքը լավ դպրոց դարձավ հայ փրկարարների համար»,-ասել է նա: Գաբրիելյանը հայտնել է, որ այսօրվա դրությամբ միայն մեկ մեքենա է մնացել, որ չեն հանել փլվածքի տակից, ինչը սակայն կարվի առաջիկա օրերին, իրավիճակը ուսումնասիրվում է:

Ինչպես նշել է մասնագետը, անկախ նրանից «կօգտագործվի այդ ճանապարհն ապագայում թե ոչ, այդ տարածքը պետք է մաքրվի, քանի որ նման ծավալի հողաշերտը սպառնալիք է ինչպես Դեբեդ գետի, այնպես էլ երկաթուղու համար»:

Հոկտեմբերի 2-ին ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:

ՖՈՏՈՇԱՐՔ