20 հոկտեմբերի 2011 - 16:20 AMT
Երևանում տեղի կունենա զազա ժողովրդին նվիրված միջազգային խորհրդաժողով

Հոկտեմբերի 28-30-ը Երևանում տեղի կունենա «Զազա ժողովուրդը. պատմություն, լեզու, մշակույթ, ինքնություն» վերտառությամբ միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է ծագումով հայ, գերմանացի ակնառու արևելագետ, ոլորտի առաջամարտիկ, ակադեմիկոս Կառլ Ֆրիդրիխ Անդրեասի (Բագրատունի) 155-ամյակին:

Այս գիտաժողովը Iran and the Caucasus (BRILL, Leiden-Boston, պրոֆ. Գառնիկ Ասատրյանի խմբագրությամբ) միջազգային գիտական պարբերականի 15-ամյակին նվիրված և դրա կողմից իրականացվող հերթական գիտական միջոցառումն է:

Զազաները իրանական ժողովուրդ են, որոնք բնակվում են Կենտրոնական Անատոլիայում (պատմական Դերսիմի շրջանում, այժմ Թունջելի, Թուրքիա): Նրանք դեյլամցիների հետնորդներն են, որոնք այստեղ են տեղափոխվել Կասպից ծովի հարավային շրջաններից, մոտ 11-րդ դարում և գրեթե մեկ հազարամյակ խաղաղ բնակվել են հայերի կողքին: Հայկականության ազդեցությունը զազաների մշակույթի վրա զգալի է և՛ նրանց ժողովրդական հավատալիքներում, և՛ լեզվի մեջ, և՛ մշակությում և այլն: