20 հոկտեմբերի 2011 - 16:37 AMT
Հոկտեմբերի 20-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 377,91 դրամ

Հոկտեմբերի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,070,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 378.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 378.25 դրամ:

Միաժամանակ, հոկտեմբերի 20-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 377,91 դրամ՝ հոկտեմբերի 19-ի համեմատ ավելանալով 0,46 կետով։ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 518,72 դրամ՝ կրճատվելով 3,07 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0,16 կետով՝ կազմելով 12,03 դրամ։ Այդ մասին հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը։