20 հոկտեմբերի 2011 - 16:46 AMT
Nokia-ն 68 միլիոն եվրոյի կորուստ է ունեցել վերջին երեք ամսում

Ֆիննական հեռախոս արտադրաող Nokia ընկերությունը ներկայացրել է 2011-ի 3-րդ եռամսյակի իր ֆինանսական հաշվետվությունը։ Ընկերությունն ունեցել 68 միլիոն եվրոյի կորուստ՝ համեմատած նախորդ տարվա 529 միլիոն եվրո եկամտի հետ։ Ֆինանսական այս կորստի պատճառը սմարթֆոնների վաճառքի 39% անկումն է, ինչը բերել է շահույթի 13%-ի նվազման։Ինչպես հայտնում է AP-ն, Nokia-ն ասել է, որ ծառայությունների և սարքերի վաճառքի անկումը եվրոյի փոխարժեքի ու հեռախոսների վաճառքի ցածր գնի պատճառով էր։

Ընկերությունը նաև նշել է, որ վաճառքի նվազմանը նպաստել է նաև Symbian սմարթֆոնների ավելի թանկ լինելը, այլ օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համեմատ։