20 հոկտեմբերի 2011 - 16:48 AMT
Վրացական նավահանգիստներում ամերիկյան ռազմանավեր են հայտնվել

Վրացական նավահանգիստները շարունակում են ամերիկյան նավեր ընդունել, հայտնում են վրացական ԶԼՄ-ները: Այս շաբաթ Բաթում է ժամանել ԱՄՆ ռազմածովային ուժերի Philippine Sea ռազմանավը, իսկ նախօրեին տեղի ունեցան համտեղ զորավարժություններ:

«Թբիլիսին հպարտ է. այնտեղ վստահ են, որ ամերիկացիներն ապահովում են Սաքարթվելոյի անվտանգությունը: Սակայն, փորձը ցույց է տալիս, որ Վաշինգտոնն ուղղակի աչք է դրել հանրապետության նավահանգիստների վրա»,-հայտնում է Georgia Times-ը: