Լիբիայի ապստամբները գրավել են Քադդաֆիի կողմնակիցների վերջին հենակետը՝ Սիրտը20 հոկտեմբերի 2011 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Անցումային ազգային խորհրդի զինված ուժերը լիովին իրենց վերահսկողության տակ են վերցրել Սիրտը, որը վերջին քաղաքն էր, որ վերահսկում էին Քադդաֆիի կողմնակիցնեևրը, հայտնում է BBC-ին: Ըստ ականատեսների, վերջին հարձակումը, որի արդյունքում Քադդաֆիի կողմնակիցները դուրս մղվեցին քաղաքից, սկսվեց հինգշաբթի առավոտյան ու շարունակվեց 1,5 ժամ: Սիրտի համար դաժան մարտերը գնում էին արդեն մի քանի շաբաթ: Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամմար Քադդաֆիի հրաժարականը: Ցույցերը կարճ ժամանակում վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Վեց ամսվա մարտական գործողությունների արդյունքում Քադդաֆիի վարչակարգի հակառակորդներին հաջողվեց հսկողություն սահմանել Լիբիայի գրեթե ողջ տարածքում: Ռազմական գործողություններում բեկումնային պահը վրա հասավ օգոստոսի երրորդ տասնօրյակում, երբ ընդդիմության ուժերը` ՆԱՏՕ-ի ավիացիայի աջակցությամբ, գրավեցին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին: Փետրվարին ընդդիմությունը Բենղազիում ձևավորեց Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը (ԱԱԽ), որը հայտարարվել է իշխանության միակ լեգիտիմ մարմինը երկրում: ԱԱԽ-ը ճանաչել են մոտ 60 երկրներ` Ռուսաստանը ներառյալ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |