20 հոկտեմբերի 2011 - 17:08 AMT
Հայաստանում 2011-ի սեպտեմբերին միջին ամսական աշխատավարձը կազմել է 114 463 դրամ

Հայաստանում 2011-ի սեպտեմբերին միջին ամսական աշխատավարձը 2010-ի նույն շրջանի համեմատ ավելացել է 7,1 տոկոսով՝ կազմելով 114 463 դրամ։ Միաժամանակ ամսական կտրվածքով աշխատավարձի ցուցանիշն աճել է 0,8 տոկոսով։

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, որը պետական կազմակերպություններում 2011-ի սեպտեմբերին միջին ամսական աշխատավարձը 2010-ի նույն շրջանի համեմատ ավելացել է 9,6 տոկոսով՝ կազմելով 93 028 դրամ, իսկ ահա ամսական կտրվածքով աճը կազմել է 2,1 տոկոս։

Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը կազմել է 4,5 տոկոս կամ 138 750 դրամ, միաժամանակ սեպտեմբերին ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ արձնագրվել է 0,2 տոկոս անկում։