20 հոկտեմբերի 2011 - 17:47 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում ավարտվում է «Սալվադոր Դալին և սյուրռեալիստները» ցուցահանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահում մի քանի օրից ավարտվում է «Սալվադոր Դալին և սյուրռեալիստները» ցուցահանդեսը: Այն ունեցավ բազմահազար այցելու: Հավաքածուի սեփականատեր Քրիստին Արժիլեն PanARMENIAN.Netի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այն ետ կվերադարձվի «Արժիլե» պատկերասարհ և դեռ պարզ չէ, թե որ երկրում կներկայացվի հետագայում: Ցուցահանդեսի վերջին օրը հոկտեմբերի 15-ն էր, սակայն այն ևս մի քանի օր կշարունակվի:

Ցուցահանդեսը բացվել է հուլիսի 7-ին և ներառում է Սալվադոր Դալիի, Հանս Բելմերի, Լեոնոր Ֆինիի, Ջորջո դե Կիրիկոյի շուրջ 160 գրաֆիկական աշխատանք:

Բացի դրանից, ներկայացված են նաև աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը (քսիլոգրաֆիա)` Արժիլե պատկերասրահի (ԱՄՆ, ք. Լոս Անջելես) տնօրեն Քրիստին Արժիլեի հավաքածուից: Ցուցահանդեսին ներկայացված են նաև հայ նկարիչների ստեղծագործություններ, ովքեր կրել են սյուրռեալիզմի ազդեցությունը կամ հարել են այդ ուղղությանը` Ե. Քոչար, Հ. Հակոբյան, Լ. Թութունջյան, Գ. Խաչատրյան, Ս. Փարաջանով:

Արժիլեների ընտանիքին պատկանում է Սալվադոր Դալիի օֆորտների ամենամեծ հավաքածուն, որոնցից 120 օֆորտներ ցուցադրվում են Երևանում, այդ թվում` «Մալդորորի երգերը», «Դիցաբանություն», «Ֆաուստ», «Հիպպի» և այլ շարքեր: Աշխատանքների մեծ մասը ստեղծվել են 1934-1973 թվականներին և ընդգրկվել XX դարի փորագրության ոսկե ֆոնդում: Արժիլեի խոսքերով իր ընտանեկան հավաքածուից Երևան են բերվել միայն 1/4-ը:

ՖՈՏՈՇԱՐՔ