20 հոկտեմբերի 2011 - 18:37 AMT
Իրանում Ռուսաստանի նոր դեսպան է դարձել Լևան Ճաղարյանը

Իրանում Ռուսաստանի նոր դեսպան է դարձել Լևան Ճաղարյանը: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նշանակել է նրան Ալեքսանդր Սադովնիկովի փոխարեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախագահի հրամանագիրը հինգշաբթի օրը տեղակայվել է դաշնային նորմատիվ ակտերի բանկում:

Ավելի վաղ Ճաղարյանը զբաղեցնում էր Տաջիկստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը:

Սադովնիկովը Իրանում Ռուսաստանի դեսպանն է եղել ավելի քան վեց տարի. այս պաշտոնին նա նշանակվել էր 2005թ. մայիսին: