20 հոկտեմբերի 2011 - 18:41 AMT
Հոկտեմբերի 22-ին Երևանի Աջափնյակ շրջանում ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 22-ին ժամը 10.00 - 24.00 կդադարեցվի Աջափնյակի վարչական շրջանի Սիլիկյան և Լուկաշին թաղամասերի, Մերձավան գյուղի, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սպանդարյան կայարանի, Հաղթանակ գյուղի վերին հատվածի ու հարող տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: