20 հոկտեմբերի 2011 - 18:45 AMT
Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Buiding & Design International Fair»-ին

Հոկտեմբերի 28-30-ը Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումում տեղի կունենա «Մեր տունը» հոբելյանական 10-րդ ամենամյա շինարարական ցուցահանդեսը «Batumi Building & Design International Fair» միջազգային միջոցառման շրջանակներում: «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը տեղեկացնում է, որ միջոցառման մասնակիցներն են` Վրաստանը, Թուրքիան և Իրանը: Առաջին անգամ «Buiding & Design International Fair»- ին կմասնակցի Հայաստանը` ձեռք բերելով հնարավորություն ներկայացնելու իր առաջատար ընկերությունների արտադրանքը արտերկրում:

Ցուցահանդեսի նպատակն է համախմբել հայկական և արտասահմանյան կազմակերպություններին, որոնք զբաղված են շինարարության, վերանորոգման, նախագծման և դիզայնի ոլորտներում բարձրակարգ արտադրանք և ծառայություններ մատուցելով, ստեղծել արտադրող-սպառող նոր փոխշահավետ կապեր և նպաստել նոր գործարար կապերի հաստատմանը, շուկայի ընդլայնմանը, ոլորտում արդի և նորագույն տեխնոլոգիաների, լուծումների, առաջարկների ներկայացմանը:

Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են` շինարարական, նախագծման, վերանորոգման աշխատանքներ, կահույք, դռներ և պատուհաններ, ներքին և արտաքին հարդարման արտադրանք, տեխնոլոգիաներ, տարածքների կանաչապատում, ձևավորում և մաքրում, տան, բնակարանի ներքին և արտաքին ձևավորում ու մաքրում և այլն։