Կարեն Շահգալդյանը Կամչատկայի նվագախմբի հետ կկատարի Ալեքսանդր Հարությունյանի «Հայաստան-88» կոնցերտը

Կարեն Շահգալդյանը Կամչատկայի նվագախմբի հետ կկատարի Ալեքսանդր Հարությունյանի «Հայաստան-88» կոնցերտը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքում կայանալու է ջութակահար Կարեն Շահգալդյանի համատեղ համերգը Կամչատայի կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գիլյով): Այդ մասին PanARMENIAN.Net � թղթակցին հայտնեց ջութակահարը: Պետրոպավլովսկում առաջին անգամ հնչելու է Ալեքսանդր Հարությունյանի «Հայաստան-88» ջութակի կոնցերտը: Համերգային ծրագրում ընդգրկված են նաև Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները» և լյա մինոր կոնցերտը 2 ջութակների համար:

Կարեն Շահգալդյանը ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆեսոր Վիկտոր Տրետյակովի դասարան) և ասպիրանտուրան` պրոֆեսոր Մայա Գլեզարովայի ղեկավարությամբ: Մասնակցել է Յ. Մենուհինի, Վ. Սպիվակովի, Գ. Ժիսլինի վարպետության դասընթացներին: 1998-2002 թթ-ին Շահգալդյանը հանդես է եկել Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած «Մոսկվայի Վիրտուոզներ» հռչակավոր նվագախմբի կազմում: 2003-2004 և 2004-2005 համերգաշրջաններում որպես մենակատար հանդես է եկել տարբեր նվագախմբերի հետ` նվագելով Ստրադիվարիուսի ջութակի վրա, որ տրամադրել էր նրան Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը: Կարեն Շահգալդյանը Պաբլո Սարասատեի անվան միջազգային մրցույթի (Իսպանիա) դափնեկիր է: Նա Դավիդ Օյստրախ, Յուրի Յանկելեվիչ Հիմնադրամների, ինչպես նաև Մստիսլավ Ռոստրոպովիչ միջազգային հիմնադրամի թոշակառու էր:

Ջութակահարը հյուրախաղերով հանդես է եկել Միացյալ Նահանգներում, Շվեդիայում, Հարավային Կորեայում, Ռուսաստանում, Ավստրալիայում, Անգլիայում և այլն: Հայաստանում գործող Դասական երաժշտության զարգացման ֆոնդի համահիմնադիրն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---