Հայաստանի նախագահն ամերիկյան և եվրոպական պաշտոնյաների հետ քննարկել է Հարավային Կովկասի խնդիրները

Հայաստանի նախագահն ամերիկյան և եվրոպական պաշտոնյաների հետ քննարկել է Հարավային Կովկասի խնդիրները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում գտնվող եվրոպական և ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների և փորձագետների պատվիրակությանը: Այցը կազմակերպվել է «Գերմանական Մարշալ հիմնադրամի»` «Տարածաշրջանային համագործակցության սևծովյան հիմնադրամի» և «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի համագործակցության արդյունքում:

Հանդիպման ընթացքում Հանրապետության ղեկավարը պատասխանել է պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին: Անդրադարձ է եղել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մինչ այժմ գործադրված ջանքերին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը, երկրի զարգացման գործում քաղաքացիական հասարակության դերին և մի շարք այլ հարցերի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---