Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է գերմանական Մարշալի հիմնադրամի «Սևծովյան վստահություն» կազմակերպության և Ռոբերտ Բոշ հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում Տեր-Պետրոսյանը ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության հեռանկարները և դրանց խոչընդոտող երկու հիմնական խնդիրները` հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը:

Այնուհետև առաջին նախագահը պատասխանել է պատվիրակության ներկայացուցիչների հարցերին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---