ՀՀ ԱԳ նախարարը Եվրոպական շարժման պատվիրակությանը ներկայացրել է վերջին զարգացումները արցախյան հիմնախնդրում

ՀՀ ԱԳ նախարարը Եվրոպական շարժման պատվիրակությանը ներկայացրել է վերջին զարգացումները արցախյան հիմնախնդրում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց հոկտեմբերի 20-21-ը Երևանում անցկացվող համաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որը կազմում էին Եվրոպական շարժման փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Շարլ-Ֆերդինանդ Նոթոմը և գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոն:

Ողջունելով հյուրերին` արտգործնախարարը գոհունակություն հայտնեց համաեվրոպական հեղինակավոր կազմակերպության Երևանում անցկացվող համաժողովի կապակցությամբ` նշելով, որ նման միջոցառումների անցկացումը Հայաստանում կարևոր խթան է հանդիսանում Հայաստան-ԵՄ համագործակցության առավել ամրապնդման համար:

Եվրոպական շարժման նախագահ Փաթ Քոքսը շնորհակալություն հայտնեց կազմակերպության համաժողովի կազմակերպմանը ՀՀ իշխանությունների ցուցաբերած աջակցության համար և ընդգծեց, որ միջոցառումը լավ հնարավորություն է վերլուծելու այսօր ԵՄ-ում տեղի ունեցող գործընթացները ու ամփոփելու Հայաստանի – ԵՄ հարաբերություններում ցայսօր արձանագրված տեսանելի առաջընթացը:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Եվրոպական մերձեցման, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---