
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը «Հայաստանի խաչքարերը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամներ` «Կեչառիսի խաչքար», «Սանահինի խաչքար», «Գոշավանքի խաչքար», «Գնդեվանքի խաչքար», «Էջմիածնի խաչքար» և «Նորավանքի խաչքար»:
Ինչպես հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, բոլոր հուշադրամների դիմերեսը նույնն է: Դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: «Կեչառիսի խաչքար» հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Կեչառիսի վանական համալիրում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր և Կեչառիսի վանական համալիրը:
«Սանահինի խաչքար» հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Սանահինի վանքում գտնվող խաչքարի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր և Սանահինի վանքը:
«Գոշավանքի խաչքար» հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Գոշավանքի համալիրում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր և Գոշավանքի համալիրը:
«Գնդեվանքի խաչքար» հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Գնդեվանքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր և Գնդեվանքը:
«Էջմիածնի խաչքար» հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Սբ. Էջմիածնի վանական համալիրի տարածքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր և Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը:
«Նորավանքի խաչքար» հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Նորավանքի համալիրի տարածքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր և Նորավանքի համալիրը:
Հուշադրամները հատվել են Լիխտենշտեյնի «Coin Invest Trust» ընկերության կողմից: Հուշադրամներից յուրաքանչյուրի քաշը 25 գ է, չափը` 27x47 մմ, ներդիրը` բաղադրյալ մարմար, տպաքանակը` մինչև 2500 հատ յուրաքանչյուր տեսակից: